Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ նախարարների կոմիտեն ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստ Անար Մամմադլիի՝ ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքի վերաբերյալ որոշում է կայացրել

Հունիս 14,2025 23:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեն հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ հունիսի 10-12-ն ընթացող եռամսյակային նիստից հետո ընդունված որոշումները։
Նախարարների կոմիտեն որոշում է կայացրել նաև «Գաֆգազ Մամադովն՝ ընդդեմ Ադրբեջանի» խումբ գործով։

Նշենք, որ Գաֆգազ Մամադովը Ադրբեջանի քաղաքացի է։ Նա Եվրոպական դատարանին շուրջ տասը տարի առաջ գանգատ էր ներկայացրել և մասնավորապես պնդել, որ իր մասնակցած ցույցի ցրումը, ինչպես նաև իր ձերբակալումն ու դատապարտումը խախտել են իր՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքը: Նա նաև բողոքել է, որ իր դեմ վարչական վարույթը չի ապահովել արդար դատաքննության երաշխիքներ և որ իր ձերբակալումն ու դատապարտումը հակասել են ազատության իրավունքի երաշխիքներին: ՄԻԵԴ-ը որոշել էր, որ մի շարք կոնվենցիոն հոդվածներ են խախտվել և Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել վճարել դիմումատուին 15600 եվրո և 2400 եվրո դատական ծախսերի համար։

Նախարարների կոմիտեն իր որոշմամբ վերահաստատում է իր կոչն Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները և համապատասխանաբար հորդորել տեղեկացնել Կոմիտեին միջոցառումների մասին՝ տեղական, գործադիր իշխանությունների կողմից հավաքների ազատությունը անհամաչափորեն սահմանափակելու անսահմանափակ լիազորությունների դեմ բավարար երաշխիքներ ստեղծելու վերաբերյալ, տեղական իշխանությունների և ներպետական ​​դատարանների կողմից ազգային օրենսդրության գործնական մեկնաբանման և կիրառման ապահովում կամայական միջամտությունից պաշտպանություն ապահովելու վերաբերյալ, վարչական ձերբակալությունների, կալանավորումների և վարչական վարույթների արդարադատության վերաբերյալ պրակտիկայի բարելավում, մասնավորապես՝ Գերագույն դատարանի կողմից մշակվելիք հնարավոր ուղեցույցների միջոցով։ Նախարարների կոմիտեի որոշման մեջ ամրագրված է․ «Նախարարների կոմիտեն վերահաստատում է իր կոչն Ադրբեջանի իշխանություններին տրամադրել տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների ազդեցության վերաբերյալ, մասնավորապես՝ վերջին տարիներին ցույցերի անցկացման վերաբերյալ համապատասխան վիճակագրական տեղեկատվություն և համապատասխան օրենսդրության գործնականում կիրառման վերաբերյալ մանրամասն և համապարփակ վերլուծություն»։

Նախարարների կոմիտեն «Մամմադլին՝ ընդդեմ Ադրբեջանի» խումբ գործերով ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքի վերաբերյալ իր որոշմամբ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն ներկայացնել տեղեկատվություն բոլոր չլուծված հարցերի վերաբերյալ՝ վերահաստատելով իրենց պատրաստակամությունը՝ հետագայում ուսումնասիրելու Դատարանի որոշումների լիարժեք կատարումն ապահովելու համար առկա բոլոր միջոցներն ու գործիքները․ «Կոմիտեն հանձնարարում է քարտուղարությանը պատրաստել միջանկյալ որոշման նախագիծ՝ Կոմիտեի կողմից այս խմբի գործերով ՄԻԵԴ վճռի կատարման հարցով հաջորդ քննության համար՝ 2025 թվականի սեպտեմբերին, եթե մինչ այդ առանձին միջոցառումների իրականացման գործում որևէ շոշափելի առաջընթաց չգրանցվի»։

«Մամմադլին ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը վերաբերում է ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան  Անար Մամմադլիին։ Մամմադլին ղեկավարում էր մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք ընտրական դիտորդական առաքելությունների էին մասնակցում։

Մամմադլին ձերբակալվել էր 2013-ի դեկտեմբերին ու նախնական կալանքի տակ մնացել մինչև 2014-ի մայիսին իր դատապարտումը մի քանի մեղադրանքներով, որոնց թվում էին  անօրինական ձեռնարկատիրությունը, հարկերի չվճարումը, իշխանության չարաշահումը։ ՄԻԵԴ-ը գտել էր, որ Մամմադլիին ձերբակալելու իրական պատճառը եղել է նրա կողմից Ադրբեջանում ընտրությունների ժամանակ ընտրական խախտումները քննադատելը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30