Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե Կաթողիկոսը պետք է «ազատի Վեհարանը», այլ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության շենքը․ «Հայացք Երևանից»

Հունիս 15,2025 10:04

Փաշինյանին ճանաչողներն ասում են, որ նա կոմպրոմատներ հավաքելու եւ իր ախոյանին շանտաժով խեղճացնելու գործում հավասարը չունի: Այդ «հմտությունը» ձեռք է բերել դեռ շարքային լրագրող աշխատելու տարիներին եւ ավելի կատարելագործվել, երբ արդեն թերթի խմբագիր էր: Ներկայիս իր կարգավիճակում եւս կոմպրոմատը մնում է նրա «ծանր հրետանին»՝ որպես մարդկանց ու իրավիճակների վրա մեծ ազդեցություն գործող լծակ: Այս առումով նա այժմ ավելի լայն հնարավորություններ ունի՝ կարող է զրպարտել, գործ հարուցել, մարդ բռնել տալ, պատժել, արգելել մասնակցությունն ընտրություններին եւ այլն: Բռնաճնշումների մի ողջ գործիքակազմ ունի ձեռքի տակ, որից ամենաազդեցիկն ու աղմկահարույցը կոմպրոմատն է:

Հիշենք լուսահոգի գեներալ Մանվելի «տուշոնկա» գործողության բեմադրությունը, երջանկահիշատակ Արմեն Գրիգորյանի կեղծ դատավարությունը, որի ժամանակ հենց դատապարտյալի աթոռին ավանդեց հոգին: Հիմա գաղտնիք չէ, որ հայտնի զույգը ում մասին ասես՝ կոմպրոմատ ունի. ուզի՝ մեկին գող կհանի, մյուսին՝ թուրքի կամ ռուսի գործակալ, հաջորդին՝ կաշառակեր, մանկապիղծ եւ այլն: «Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու հարցում, եւ ՔՊ-ում, ըստ օրաթերթի, խոսում են, որ նա «զադնի չի դնելու» այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռացել: «Նիկոլը որոշել է ամենօրյա ռեժիմով շարունակել Եկեղեցու սպասավորներին թիրախավորող գրառումները»,- գրում է պարբերականը:

Փաստորեն՝ ՀԱԵ-ի եւ հոգեւորականության դեմ պատերազմ հայտարարած Փաշինյանը, որի վարկանիշը «պատմական նվազագույնի» ծիրում է, փորձում է Վեհափառին հեռացնել՝ ապավինելով իր փոքրաթիվ աջակիցների ու «հանուն ժողովրդի» կեղծ հայեցակարգի հնարավորությանը: Պատահական չեն այս շաբաթվա նրա ֆեյսբուքյան գրառումները, թե «Եկեղեցին պատկանում է ժողովրդին եւ այն նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին», կամ Կաթողիկոսի փոփոխության մասին նրա սադրիչ կոչը՝ ուղղված ՀԱԵ հետեւորդներին: Ակնհայտ է, որ հասարակությունն այլեւս չի հավատում իշխող զույգի ստերին ու կոմպրոմատներին: Իրականում երկրի ամենամեծ «կոմպրոմատը» Հայաստանի թշվառ վիճակն է եւ Արցախի ցավալի կորուստը:

Հետեւաբար՝ հայության, այդ թվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդների մեծագույն մասի համոզմամբ՝ ոչ թե Կաթողիկոսը պետք է «ազատի Վեհարանը», այլ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության շենքը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30