Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է զարմանում Աննա Հակոբյանը, որ իր գրառումների հասցեատեր «տգետները», «ոջիլները» պիտի ծափահարեին իրեն պետության համար կատարած նախաձեռնությունների համար․ «Հայացք Երևանից»

Հունիս 15,2025 10:45

Ի՞նչ շահեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր վերջին օրերի գրառումներով` հայերենի բառապաշարի այնպիսի գործածությամբ, որի հավանականությունը մեծ էր, որ պիտի ունենար ավելի կոշտ արձագանք։

Ո՞վ է ասում, որ վախեցան այդ գրառումների հասցեատերերը, չէ՞ որ նրանք անպատասխան չթողեցին իր գործածած ոչ հարիր բառերին առավել նոր սաստկություն հաղորդելու առիթը։

Առայսօր շատերս չգիտենք, թե ով է ՀՀ նախագահի կինը, ենթադրում եմ, որ նա պիտի առաջին տիկին կոչվեր։

Ինչեւէ, ինչո՞ւ է զարմանում Աննա Հակոբյանը, որ իր գրառումների հասցեատեր «տգետները», «ոջիլները», «տխմարները», «էշերը», «անասունները» պիտի ծափահարեին իրեն պետության համար կատարած նախաձեռնությունների համար։ Բայց հավանական է, որ նկատեին ու ողջունեին այդ տիկնոջ գործունեությունը, եթե Արցախի կորուստը չլիներ, չէ՞ որ Ադրբեջանի մաս ճանաչելու գործում պակաս ներդրում չունի իրենց իշխանությունը։

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30