Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 100.000 հանդիսատես հինգ օր շարունակ բաց երկնքի տակ վայելեց բարձր արվեստով հագեցած երևանյան երեկոները

Հունիս 15,2025 17:10

Հունիսի 6-13-ը Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կայացավ երևանյան միջազգային բալետային փառատոնը, որի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու բալետային հանրահայտ ներկայացումները` առաջատար արտիստների մասնակցությամբ։
Բալետային երեկոների մեկնարկը տվեց Մոսկվայի լեգենդար Բոլշոյ թատրոնը` «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով։ Սանկտ

Պետերբուրգի հանրաճանաչ Մարիինյան թատրոնն էլ հանդես եկավ «Շոպենիանա» և «Շահերեզադա» բալետային ներկայացումներով։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետային ստեղծագործությունները։
Բալետային օրերը եզրափակեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը` հանդես գալով «Բոլերո X» և «Սրբազան գարուն» ներկայացումներով։

Շուրջ 100.000 հանդիսատես հինգ օր շարունակ բաց երկնքի տակ վայելեց բարձր արվեստով հագեցած երևանյան երեկոները:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30