Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը․ ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը

Հունիս 15,2025 17:35

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը։

Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը: Հաստատվել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքները,  առաջնահերթություններն ու անելիքները։

Քննարկումների արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ:

Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին` հետևյալ կազմով.

Իշխան Սաղաթելյան,

Աշոտ Սիմոնյան,

Թադևոս Ավետիսյան,

Գեղամ Մանուկյան,

Տիրան Խաչատրյան,

Պետրոս Մեղրյան,

Հակոբ Մաթիլյան,

Իգոր Սարգսյան,

Կարեն Խանլարյան,

Խաչատուր Ստեփանյան,

Գերասիմ Վարդանյան,

Արգիշտի Գևորգյան,

Քրիստինե Վարդանյան։

ՀՅԴ Գերագույն մարմինն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրել Իշխան Սաղաթելյանին։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակ

 15.06.2025 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30