Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք հասել եք վերջին կայարան՝ այն կոչվում է «Փակուղի»

Հունիս 16,2025 13:00

Կամ՝ ձեր նավատարը կոչվում է «Փաշինեանիզմ» թուրիստական ընկերութիւն

Փաշինեանիզմի արտասահմանեան թեվի զինակիցները վարանում են մխրճուիլ իր հետ Վերջին կայարան փակուղի ու միաժամանակ մերժում ետդարձի կամուրջները:

Լիբանանեան ասացուածքը շատ տեղին է՝ «ճարպիկին սխալը հազար սխալի համազոր է»: Փաշինեանիզմական ճակատը վերջ ի վերջոյ հասավ այն կայարանը, որտեղ հնչում է՝ «Ուշադրութիւն, վերջին կայարանն է», որ Երեվանի բնակիչներուն պարագային Գարեգին Նժդեհ կայարանն է կամ Բարեկամություն, որտեղ շատ հեշտ կարող են վերադառնալ դեպի հակառակ ուղղութիւն, երբ որ ցանկանան:

Սակայն իշխանութեան պարագայում այն կոչվում է «Դուք հասել եք «Փակուղի» կայարան»: Այնտեղ, որտեղ ալ ոչ կարող է հառաջանալ, ոչ ալ նահանջել ու հասած է՝ կանգ անել:

Առաջին հերթին Քաղաքացիական պայմանագիրը հասկացավ, թէ վարչապետին քայլը հաշուարկուծ չէր այս անգամ, որովհետեւ այս հայտարարուած արշավը չունի հորիզոն. չկայ մեխանիզմ, որտեղ Կաթողիկոսը հրաժարելու է, ու դրա համար ինկած են հիսթերիա մեջ ու կատաղի, սաստիկ արշավ են սկսել, արշավ, որը պարզապես այն աղմկալի տեսակն է եւ հակառակ արդյունք է տալիս:

Կաթողիկոսին հրաժարականը «պահանջելը» մի ութոպիա է, չկայ այդպիսի սահմանադրական կամ օրինական մեխանիզմ, որտեղ երկրի գործող վարչապետի իրավասութիւններուն ծիրեն ներս է գտնվում:

Չի վայելում այդ պահանջը ժողովուրդի մոտ լայն աջակցութիւն, բացի ՔՊ-ի արդեն նոսրացող աջակիցներու շարքեն:

Նաեւ Իշխանութիւնը մի այնպիսի իրավիճակ ստեղծեց, որտեղ տպավորութիւնը ուժեղացավ, թէ Կովկասի իսլամական խորհուրդի առաջնորդ Փաշազիտէի պահանջքը եւ մեր իշխանութեան պահանջքը հանդիպում են խաչմերուկում ու Հայ եկեղեցին, որ դարավոր պատմական ապահովողն է եղել մեր ազգի ինքնութեան, երբ պետութիւնը բացակայում էր, հիմա ազգային ինքնութեան պահպանման ջահակիրն է:

Ու այսպեսով՝ փաշինեանիզմն ահավոր բարոյական հարուած հասցուց իր սեփական վարկին, իր իսկ ձեռքով այդ անհաշուարկած կոպիտ սխալով: Բնականաբար, այսօր Քաղաքացիական պայմանագիրի իրավիճակը երբեք նախանձելի չէ:

Առավել եվս՝ անգամ մը եվս, Հայաստանի իշխանութիւնը խորացուց այն համոզումը կամ առնուազն կասկածը, որ ապրում են իր արտասահմանեան թեվի զինակիցները թե արդեո՞ք կայ առաստաղ մը այս իշխանութեան աննպատակ անվերջ խնդրահարույց, անխոհեմ նորանոր անկնկալներուն, արկածախնդրւթիւներուն, որոնք զիրենք անընդհատ նեղի կը մատնէ, որ անոնք անընդհատ հող կը կորսնցնեն ի նպաստ Երեվանի իշխանութեան ընդդիմադիրներուն: Եվ այս «պետականամետ համագործակցող» կարգախոսի ներքեվ այդ անհավասարակշիր զինակցութեան պատճառավ առիթ տուած են շատ տհաճ սցենարներու՝ վրդովուած ու հեռացած էլիթա արժեքավոր տարրերու:

Փաշինեանիզմի արտասահմանեան թեվի զինակիցներն արդեն հստակ հասկցած են, թէ իր քաղաքականութիւնը խնդիր չի տեսնում անընդհատ ափյուռքի համերաշխութիւնը եւ անդորութիւնը խանգարելու, որովհետես 2018 են ի վեր «Սիրոյ եւ համերաշխութեան» կարգախոսով իշխանութեան հասած ՔՊ-ն անընդհատ տանում է պառակտման՝ անթակոնիզմի՝ անհանդուրժողականութեան խարխափումներու:

Ու այսօր, բնականաբար, այդ ուժերուն վերջին կեցուածքները այդ դժգոհութիւնը արեն կարդացոլեն, երբ սկսած են ոչ այդքան խանդավառ աջակցիլ այս վերջին անիմաստ ու հստակորեն անարդիւնավետ արշավին, որ չունի որեւէ հորիզոն:

Սակայն այդ ուժերն ալ իրենք զիրենք հասցուցած են նաեւ փակուղիի, որովհետեւ անհասկանալի կերպով իրենք ալ իրենց բոլոր հավկիթները զետեղած են փաշինեանիզմի ճակատի կողովին մեջ ու բոլոր ետդարձ կամուրջները այրած՝ ու այդ բոլորը, որովհետեւ անհաշուարկուած ու անհեռատես կերպով այս աստիճանի անսակարկ զորակցած են փաշինեանիզմի ու խնդիր չեն տեսած ուրանալ իրենց լավագույնները, որ հստակ դատապարտած են այն ուղին, որ զիրենք այսօր հասցուցած է փակուղի կայարան:

Ու այսօր իրենց «նորաձեւությունը» մատնած է մի անկիւն, որտեղ այդ աստիճան մխրճուած են այնտեղ, որ հավանաբար միակ ճանապարհը տեսնելու են շարունակել պայքարիլ մի պատի մը դեմ, որ անհնար է ալ փշրել:

Ու հավանաբար ասելու են շատերը՝ «Լավ, Պետրոս, ավելի ճիշտ չէ՞ր լինի այդ պարագայում շարունակել աջակցիլ ու կամուրջներ փորձել նետել»:

Բայց ես կասեմ միայն հետեվեալը. ոչ մեկն այս աշխարհում չի կարող օգնել այն կողմին, որ մերժում է դուրս գալ այս կախուածութենեն ու ոչ մեկը չի կարող պարտադրաբար օգնել որեւէ մեկուն:

ՊԵՏՐՈՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30