Լրահոս
Ջրի ճամփան
Օրվա լրահոսը

Անգամ անչափահասի են բերման ենթարկել, կարմիր բերետավորը բռունցքով հարվածել է 24news-ի լրագրողին

Հունիս 16,2025 11:05

Երեւան-Աշտարակ մայրուղում այսօր վաղ առավոտյան կրկին լարված իրավիճակ էր, քասախցիները փորձում էին փակել ճանապարհը, քանի որ նրանց մտահոգող եւ արդեն ամիսներ ձգվող տրանսպորտային թնջուկը այդպես էլ չի լուծվում:

Ոստիկանները բռնի ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, ոմանց կոպտորեն բերման ենթարկեցին՝ արժանանալով քասախցիների ամոթանքին ու զայրույթին:

Քասախցիների բողոքի գործողությունների ժամանակ 11 անձ է բերման ենթարկվել, որոնցից մեկն անչափահաս է:

Կարմիր բերետավորներից մեկն էլ նախ գոռաց բողոքի ցույցը լուսաբանող լրագրող 24news-ի թղթակից Մերի Մանուկյանի վրա, հետո բռունցքով ուժգին հրեց նրան՝ խանգարելով լրագրողին կատարել մասնագիտական գործունեությունը:

Նշենք, որ ՆԳՆ-ից 24news-ին հայտնել են, որ լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական լիազորությունները խոչընդոտելու, ոստիկանի կողմից նրան հարվածելու դեպքով արդեն իսկ կա ծառայողական քննություն:

Ցույցն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է, որ Մերի Մանուկյանին հարվածող Կարմիրբերետավորը Ալեքսանդր Ազարյանն է, Սաշ մականունով. «Սաշն անցնում է մի քանի դատական գործերով՝ «Դիմադրություն» շարժման անհնազանդության բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրելու, ընկած քաղաքացուն ոտքով հարվածելու համար։ Այս գործերով տուժողներից մեկը ընդդիմադիր ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն է։

Սույն «կարմիրբերետավորը» 2022թ․-ի մայիսի 30-ին կառավարական երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «մարտավարական հնարք է» կիրառել այդ ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի նկատմամբ՝ ենթադրաբար փորձելով խեղդել նրան։

«Դիմադրություն» շարժման անհնազանդության երթերից մեկի ժամանակ Ալեքսանդրը քաշքշում, ապա երթի տարեց մասնակիցներից մեկին հայհոյում է՝ ասելով՝ «Յ**աննի բիձա»։

2022թ․-ի ապրիլի 27-ին Ալեքսանդր Ազարյանը Հանրապետության հրապարակից «Ազատագրական» շարժման անդամներից մեկին բերման ենթարկելիս վերջինիս դիմում է անձին նվաստացնող սեռական բնույթի հայհոյանքներով․ «Կ… կերել ես, դատվողի բերանը … տամ»: Դեպքի առնչությամբ հրապարակվեցին տեսանյութեր։

Ուշագրավն այն է, որ քաղաքական գործիչների, պատգամավորների նկատմամբ ակնհայտ բռնություն գործադրելուց հետո Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ անգամ ծառայողական քննություն չէր նշանակվել, հավանաբար միայն նրա համար, որ քաղաքական գործիչները ընդդիմադիրներ էին ու պայքարում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, իշխանափոխության համար։ Քաղաքացուն հարվածելը նրա համար կարճ ժամանակով ճակատագրական դարձավ՝ գոնե ծառայողական քննություն նշանակվեց: Բայց, ինչպես նշեցինք, միայն կարճ ժամանակ նա մնաց առանց աշխատանքի: Թեև չենք զարմանում՝ կյանքը ցույց տվեց, որ նման կամակատար «կարմիրբերետավորները» իշխանությանը պետքական գործիք են …»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30