Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ աչքներիս առաջ, պատերազմի դասական մոտեցումների գերակշիռ մասն արմատական փոփոխության է ենթարկվում, ՀՀ իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով. Տիգրան Աբրահամյան

Հունիս 16,2025 11:56

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն, ինչ տեսնում ենք Իրան-Իսրայել, ՌԴ-Ուկրաինա հակամարտության պայմաններում, պատերազմի վարման ժամանակակից ձևերի և մեթոդների պայմաններում ու ինչ պատկերացումներ առաջադրում է ՀՀ իշխանությունը ոչ միայն անհամադրելի են, այլ Հայաստանին անխուսափելի պարտության են տանում:

Մեկ օրինակ. իշխանության շրջանառության մեջ դրած և անփառունակ վախճան ունեցած բանակից փողով ազատվելու (1 խորհրդանշական ամիս ծառայելու) նախագծի շրջանակներում պարզվեց, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը համարում է, որ կարելի է 1 ամսում զրոյից մարտիկ պատրաստել ու նրան ռազմական մասնագիտություն ապահովել, ով հետագայում ունակ է լինելու ռազմական գործողությունների մասնակցել:

Մի պահ կրկին հիշեք, թե վերջին 4-5 տարիներին, աշխարհի տարբեր անկյուններում ինչպիսի տրամաբանության մարտեր են եղել, տեխնոլոգիական ինչպիսի լուծումներ են առաջադրվում, ինչպիսի բանակ է կառուցում Ադրբեջանը և ՀՀ ԳՇ պատկերացումները մեր բանակի պատրաստության վերաբերյալ:

Իհարկե, այստեղ կա այլ տարբերակ. ԳՇ-ն ենթարկվել է վերադասի հանձնարարությանը և տվել այնպիսի եզրակացություն, որը նախագծի ու Փաշինյանի սրտով է, սակայն սա էլ իրավիճակը չի փրկում:

Մինչ աչքներիս առաջ, պատերազմի դասական մոտեցումների գերակշիռ մասն արմատական փոփոխության է ենթարկվում, հայաստանյան իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով, որը մեր զինված ուժերը տասնամյակներով հետ շպրտելու բանաձևն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30