Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ պայքարելու երեք պատճառ ունի․ Դավիթ Անանյան

Հունիս 16,2025 12:38

Ըստ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի, Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու հնազանդեցման երեք պատճառ կարող է ունենալ։

Այսօր «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով իրավաբանների կազմակերպած քննարկումից առաջ, լրագրողների հետ զրույցում, Դավիթ Անանյանը թվարկեց այդ պատճառները։ Դրանք են՝ առաջին՝ Եկեղեցու հնազանդեցում, երկրորդ՝ Եկեղեցու դեմ պայքար, որը կարող է լինել արտաքին ուժերի հանձնարարական եւ երրորդ՝ նախընտրական ժամանակահատվածում՝ «նախկինների» շարքերը եկեղեցով համալրելը, ինչը էլեկտորալ մեծ օգուտներ կբերի իշխանությանը։

Ըստ Դավիթ Անանյանի, իշխանությունը իր վարկանիշի զրոյացող իրողության պարագայում «վա- բանկ» գնալու անհրաժեշտություն էլ ունի․ «Իրենք էլ հասկանում են, որ էլեկտորատը կարող է խայծը կուլ տալ եւ քաղաքական վա-բանկի են գնում»։

Նա ուշագրավ է համարում, որ ի սկզբանե շատ հստակ իշխանությունը հայտարարեց Եկեղեցու դեմ պայքարի մասին, հետո սրբագրեց՝ վերաշարադրելով գործընթացը Կաթողիկոսի դեմ պայքար, Վեհարանը մաքրելու։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական քննարկումը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30