Կառավարությունը նպատակ ունի շարունակաբար կրճատել բյուջեի դեֆիցիտը՝ 2030 թվականին այն սահմանելով 1 տոկոս։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մեկ շաբաթ առաջ կառավարությունն ընդունեց միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը շատ էական փաստաթուղթ է։ Իմ կարծիքով՝ բավականին հավակնոտ ու խիզախ փաստաթուղթ է։ Ինչո՞ւ եմ այդպես համարում, որովհետեւ մենք այդ ծրագրով ցույց տվեցինք մեր հանձնառությունը՝ կրճատել բյուջեի դեֆիցիտը, որը, ինչպես գիտեք, 2025 թվականի բյուջեով նախատեսված էր 5.5 տոկոս։ Եվ նախատեսում ենք տարեցտարի այդ դեֆիցիտի մակարդակը իջեցնել՝ 2030 թվականին նպատակ ունենալով հասցնել 1 տոկոսի»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ սա շատ հավակնոտ է, նպատակ կա 2026 թվականին արդեն դեֆիցիտը հասցնել 4.5 տոկոսի, ներկայիս 5.5 տոկոսի փոխարեն։
Նախարարի խոսքով՝ ջանքեր են ներդնում՝ ունենալու բյուջե, որը մի կողմից կնվազեցնի դեֆիցիտի մակարդակը, մյուս կողմից՝ որեւէ ձեւով չի վտանգի այն էական կարեւոր ռազմավարական ծախսերը , որոնք ներկայում իրականացվում են բյուջեի միջոցներով։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ