Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր դատախազը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակում և այդ կերպարից չի կարողանում դուրս գալ»․ Իշխան Սաղաթելյան

Հունիս 16,2025 14:16

«Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի հերթական նախաձեռնությանը, պետք է փաստել, որ նա շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակում և այդ կերպարից չի կարողանում դուրս գալ։ Գլխավոր դատախազն իրականում ոչ թե պետք է քրեական հետապնդում հարուցեր Արծվիկ Մինասյանի դեմ, այլ պետք է ընթացք տար Արծվիկ Մինասյանի կողմից գլխավոր դատախազին ներկայացված՝ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանություն կատարելու մեղադրանքով հաղորդմանը»,- ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ եթե դատախազությունն ընթացք տար Արծվիկ Մինասյանի կողմից գլխավոր դատախազին ներկայացված՝ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանություն կատարելու մեղադրանքով հաղորդմանը, այդ ժամանակ կստացվեր, որ դատախազությունն իրականում զբաղվում է պետական շահերի պաշտպանությամբ, հակառակ պարագայում ինքը շարունակում է մնալ գործիք Նիկոլ Փաշինյանի ձեռքում ապօրինի հետապնդումների համար։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ սա ի՞նչ նպատակ է հետապնդում, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Սա այս իշխանության ձեռագիրն է։ Եթե նայենք անցնող ժամանակահատվածին, ապա կտեսնենք, որ սրանց իշխանության հիմնական հենարանը ուժային կառույցներն են, որոնք շարունակում են դիմադրության բոլոր օջախները, ազգային ուժերին, անհատ գործիչներին թիրախավորել քրեական գործերով, փորձել կաշկանդել, որ պահեն իրենց իշխանությունը։ Մենք մասնակցելու ենք ԱԺ-ի՝ այդ նիստին, այդ ընթացքում դուք կհամոզվեք, որ դա ամբողջությամբ ապօրինի, կեղծ գործընթաց է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30