Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանո՞ւմ կարտադրվեն այն ապրանքները, որոնք կարտահանվեն Թուրքիա եւ Ադրբեջան, թե՞ հակառակը». նախարարը՝ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին

Հունիս 16,2025 14:20

Այսօր հրավիրած ասուլիսում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ հարցին, թե կա՞ն վերլուծություններ՝ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի ՀՆԱ-ի վրա։

Նախարարն ասաց, որ կան մի քանի վերլուծություններ, որոնք կապ ունեն ապրանքների հոսքերի փոփոխության սցենարների հետ։ Եվ կան ընդհանուր դատողություններ, թե ինչպես այդ ապրանքների հոսքը կարող է փոխվել, ինչ ազդեցություն դա կարող է ունենալ։ Եվ կան ընդհանուր ցուցանիշներ, թե այդ վարչարարության փոփոխությունն ինչպես է անդրադառնում ՀՆԱ-ի վրա։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան այդ բացումից հետո։ Այսինքն՝ ինչքան տրաֆիկ կանցնի Հայաստանով։ Եվ այդ տրաֆիկի անցնելու հարցն էլ միայն տնտեսական չէ, այնտեղ քաղաքական հարցեր էլ կան։ Հետո կախված է նրանից, թե, օրինակ, հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանում ներդրումային իրավիճակն ինչպես կփոխվի, Հայաստանո՞ւմ կարտադրվեն այն ապրանքները, որոնք կարտահանվեն Թուրքիա եւ Ադրբեջան, թե՞ հակառակը։ Այստեղ էլ հարցեր կան, որոնք դժվար է այս պահին չափել»,- ասաց նախարարը։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30