Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն իրեն կցվածների բերանով շարունակում է մոլորեցնել, հանրությանը, բթացնել մարդկանց զգոնությունը. Անդրանիկ Թևանյան

Հունիս 16,2025 14:50

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլ Փաշինյանն իրեն կցվածների բերանով շարունակում է հանցավոր կերպով մոլորեցնել, քնեցնել մեր հանրությանը և բթացնել մարդկանց զգոնությունը:

Ինչպես որ 2023-ին Արցախի պահով էին գիտակցված ձևով խաբում ժողովրդին, այնպես էլ հիմա են մոլորեցնում, թե բա՝ անհանգստանալու կարիք չկա, Արևմուտքը մեզ կօգնի: Իրենք 2022-ի հոկտեմբերի 6-ին պաշտոնապես հանձնել էին Արցախը, բայց 2023-ին, երբ Արցախը շրջափակված էր, փափուկ բարձ էին դնում, թե, իբր, Արևմուտքը թույլ չի տա էթնիկ զտում:

Հիմա էլ դեմքի նույն արտահայտությամբ և Աստծո անունը տալով խոսում են Սյունիքի մասին, ինչը շատ վատ նշան է:

«Ադրբեջանի իշխանությունը բռնատիրական երկրի մի փոքր սուլթանիկ է, որը ուզում է արցախցիներին բռնի տեղահանել, բայց դա տեղի չի ունենալու, որովհետև էդ դեմ է Միացյալ Նահանգների և Եվրոպայի ընդհանուր գաղափարախոսությանը»: «ԱՄՆ-ի համար, ի բախտավորություն մեզ` Սյունիքի միջանցքը կարմիր գիծ է, և՝ փառք Տիրոջը…»:

Այս երկու հայտարարությունները Նիկոլին կցված նույն մարդն է արել: Տեղին է նաև հիշեցնելը, թե ինչպես էր Նիկոլը հայտարարում, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, ու ինչ եղավ դրանից հետո և հիմա ինչ է հայտարարում:

Այնպես, որ մեր երկրի անվտանգության թիվ մեկ մարտահրավեր է շարունակում մնալ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը, և որը իր ու տնաբույծ եվրաթուրքերի բերանով պարբերաբար խաբում է ՀՀ քաղաքացիներին՝ խաղաղություն խոստանալով, բայց պատերազմ ու պարտություն բերելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30