Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ անհեթեթությունների համար Վեհափառը դատի չի տալիս»․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Հունիս 16,2025 15:28

«Առողջ բանավեճի հնարավորությունը սպառված է: Կարծում եմ, խիստ անհրաժեշտ ու գնահատելի է, որ իրավաբաններն այդ բոլոր գործողություններին իրավական գնահատական տան։ Մենք էլ՝ որպես սովորական մարդիկ, այդ գործողությունները գնահատում ենք պարզապես հանցավոր, սանձարձակ, հանրությանը պառակտող, մարդկանց համբավի, հեղինակության նկատմամբ ոտնձգություն կատարող»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Այսօր իրավաբանական հանրույթը քննարկում էր կազմակերպել՝ «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Վեհափառ Հայրապետը դատի տալո՞ւ է Նիկոլ Փաշինյանին իր եւ Եկեղեցու վրա հարձակումների համար, սրբազանը պատասխանեց, որ Վեհափառը նման մտադրություն չունի. առհասարակ, եկեղեցին նման մոտեցումները չի ողջունում․ «Ակնհայտ անհեթեթությունների համար Վեհափառը դատի չի տալիս»։

Հարցին՝ Վեհարանի դեմ գրոհի դեպքում ի՞նչ քայլեր է անելու Եկեղեցին՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց, որ գոյություն ունեն իրավական ընթացակարգեր, բայց ինքը շատ հույս ունի, որ նման անխոհեմ քայլեր չեն կատարվի, քանի որ դրանք նաեւ որոշակի ֆիզիկական բախումների ռիսկ են պարունակում․ «Ցավում եմ, որ նաև այդ անպտուղ գործողությունների մեջ պետք է ներքաշվենք, բայց կան գործիքակազմեր, որոնք անմիջապես կկիրառվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական քննարկումը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30