Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ու և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։
Նախարարները քննարկվել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։
Ֆիդանը նշել է, որ զարգացումները մտահոգիչ են և բախումների դադարեցման ու Իրանի միջուկային գործողությունների հետ կապված տարաձայնության լուծման համար միակ ճանապարհը դիվանագիտությունն է։
Ֆիդանը նաև հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և Ֆիդանը մտահոգություն է հայտնել, որ իրավիճակը կարող է վերածվել ավելի մեծ ճգնաժամի։
Կարդացեք նաև
Թուրքիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցնելու համար պետք է ակտիվացնել դիվանագիտական ջանքերը ու անհապաղ վերսկսել միջուկային բանակցությունները։