«Ազատություն». «Տարիքը կարևոր չէ, կարևորը որակներն են՝ մարդկային և տեխնիկական»,- խոսելով 36-ամյա Հենրիխ Մխիթարյանի մասին՝ ասել է իտալական «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն։
Ռումինացի մարզիչը պնդել է՝ Լոս Անջելեսում կայանալիք ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը հնարավորություն է՝ «Ինտեր»-ի վերջին պարտությունը հաղթանակներով փոխարինելու համար։ «Ակումբի ներկայիս կազմը չպետք է հիշվի Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությամբ»,-ասել է նա։
Առաջիկա երեքշաբթի «Ինտեր»-ը Փասադենայում կհանդիպի Մեքսիկայի «Մոնտերեի» հետ։ Խաղից առաջ, խոսելով թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, Կիվուն պնդել է՝ «ֆուտբոլում մոտիվացիան է կարևոր, տարիքը պարզապես թիվ է։ Հենրիխը միշտ ապացուցել է ամեն ինչ՝ իր խաղաոճով, իր ցուցաբերած պրոֆեսիոնալիզմով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: