Լրահոս
Օրվա լրահոսը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում

Հունիս 16,2025 16:45

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում:

Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն  Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով:

Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ –  Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Խորենացու –  Բեյրութի – Արգիշտիի փողոցներ – «Հաղթանակի» կամուրջ երթուղով, հակառակ ուղղությունը՝ «Հաղթանակի» կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու փողոցներ – Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ:

Նշված փոփոխությունով պայմանավորված՝ այդ ճանապարհահատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝  Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց  և Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց  խաչմերուկներում հասարակական տրանսպորտը, որը երթևեկելու է առաջին գոտիով, կկարողանա երթևեկել առաջին գոտուց «ուղիղ և ձախ» ուղղություններով, ինչը կկարգավորվի այդ գոտու համար առանձին տեղադրված լուսացույցով. փորձնական տարբերակով կկիրառվի «BUS» գրությամբ լուսացույց:

Մաշտոցի պողոտայից դեպի Ամիրյան փողոցի և դեպի Խորենացու փողոցի խաչմերուկներ, Մաշտոցի պողոտայի վերջնամասում կարգելվի այլ մեքենաների մուտքը և կանգառը:

Մաշտոցի պողոտայից աջ շրջադարձը դեպի Ամիրյան փողոց՝ Սարյան փողոցի ուղղությամբ և Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից աջ շրջադարձը դեպի Սարյան փողոց կթույլատրվի միայն երկրորդ երթևեկելի գոտուց:
Միաժամանակ Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում՝ «Հաղթանակի» կամրջից եկող ուղղությամբ կվերականգնվի աջ լրացուցիչ սեկցիան:

Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կապամոնտաժվի Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ:

Խորենացու փողոցում՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Խորենացու – Բեյրութի փողոցների խաչմերուկ երկու ուղղությամբ առաջին երթևեկելի գոտիները կառանձնացվեն հասարակական տրանսպորտի համար. կարգելվի նշված ճանապարհահատվածում մեքենաների կանգառը և կկազմակերպվեն հասարակական տրանսպորտի կանգառի կետեր:

Բեյրութի փողոցում երկրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար:
Իտալիայի փողոցում ձախ եզրային երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար:
Երթուղու փոփոխությունը կանդրադառնա՝ հ.1, 5, 23, 27, 33, 34, 36, 43, 47, 67, 77 և 100 ավտոբուսային երթուղիների և հ. 24 և 75 միկրոավտոբուսային երթուղիների հետագծի վրա:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30