Աշխարհահռչակ Shell ապրանքանիշը, որն ունի կայանների ամենամեծ ցանցն աշխարհում, Հայաստանում ներկայանում է նոր հասցեով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անմիջապես հարևանությամբ՝ Ի. Գասպարյան 43։
Shell-ի նոր լցակայանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հունիսի 14-ին։ Միջոցառումն ուղեկցվեց տպավորիչ շոու ծրագրով, ցուցադրություններով՝ ներկայացնելով ավտոմոբիլային արդյունաբերության մի շարք առաջատար բրենդեր, ինչպես նաև Ducati մոտոցիկլետի բրենդը, միավորելով ավելի քան 300 մասնակիցների, այդ թվում՝ գործընկերների, ինֆլուենսերների և հատուկ հյուրերի։ Հյուրերի համար նախատեսված էին, ինտերակտիվ գոտիներ, մանկական ժամանցի հատված, Coffee Rave, ինչպես նաև Shell Art Zone՝ արվեստասերների համար։
Կարդացեք նաև
Shell-ն էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է, որը ներկայացված է աշխարհի 70-ից ավելի երկրում։ Հայաստանում Shell-ի առաջին լցակայանը բացվել է 2023 թվականին, ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը «Ռոյալ Օյլ»-ն է։ Ընկերության առաքելությունն է հայաստանյան սպառողին ներկայացնել ապրանքանիշի մշակույթն ու արժեքները՝ որակյալ վառելիքի, բարձրակարգ սպասարկման և նորարարական լուծումների միջոցով։
Միջազգային փորձի համաձայն՝ օդանավակայաններին հարակից տարածքներում լցակայանների առկայությունը լայնորեն ընդունված և տարածված պրակտիկա է։ Հենց այս հաջողված փորձն էլ Shell և «Ռոյալ Օյլ» ընկերությունները բերել են Հայաստան։
««Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ մեր նոր լցակայանի բացմամբ մենք ոչ միայն ընդլայնում ենք ընկերության ծառայությունների շրջանակը, այլև ամրապնդում մեր դիրքը Հայաստանում՝ որպես նորարարական լուծումներ և բարձրորակ սպասարկում տրամադրող առաջատար ընկերություն։ Մեր նոր, գերհագեցած մասնաճյուղը ավելի լայն մասշտաբներ է ընդգրկում, նախատեսված է բոլոր տեսակի ավտոմեքենաների, ներառյալ էլեկտրոմոբիլների սպասարկման համար։ Shell-ն ավելին է քան լցակայանը։ Այն եզակի վայրերից է, որտեղ մեկ հարթակում հասանելի են ինչպես մեքենաների լիցքավորում, տեխնիկական սպասարկում, այնպես էլ սրճարանի, խանութ-սրահի և այլ անհրաժեշտ ծառայությունների հնարավորություններ։ Մենք հպարտ ենք, որ Shell-ի մուտքը հայկական շուկա նպաստեց նորարարական մշակույթի ձևավորմանը և նոր ստանդարտ սահմանեց լցակայանների ոլորտում, որն իր ազդեցությունն է ունենում ոլորտի կայուն զարգացման վրա», – նշում է «Ռոյալ Օյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը։
Նոր սերնդի այս լցակայանը հանդիսանում է «Ռոյալ Օյլ» ընկերության հինգ տարվա ռազմավարության կարևոր փուլերից մեկը, որի շրջանակում նախատեսվում է ընդլայնել ոչ միայն կայանների թիվը, այլ նաև մատուցվող ծառայությունները։
Shell-ի յուրաքանչյուր լցակայանում հասանելի են Shell-ի առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարական մոտեցումների վրա հիմնված V-Power դասի վառելիքը։ Shell V-Power վառելիքն ավելի քան 20 տարի ներկայացված է համաշխարհային շուկայում և միակ վառելիքն է, որն օգտագործվում և առաջարկվում է Scuderia Ferrari-ի կողմից։ Վառելիքը ներմուծվում է բացառապես Եվրոպական շուկայից և իր հատուկ բանաձևի շնորհիվ 100%-ով մաքրում է շարժիչի խնդրահարույց մասնիկները՝ ապահովելով մեքենայի ապահով և երկարատև աշխատանքը։
Shell-ի յուրաքանչյուր լցակայան բազմաֆունկցիոնալ է, այն միավորում է հարմարավետությունն ու միջազգային որակական չափանիշները մեկ վայրում։ Արտերկրից ժամանող մեր հայրենակիցները, ինչպես նաև օտարերկրյա հյուրերն արդեն հնարավորություն կունենան անմիջապես օդանավակայանի հարևանությամբ գտնվող Shell-ի նոր մասնաճյուղից լիցքավորել իրենց վարձակալած մեքենաները բարձրորակ վառելիքով, օգտվել ավտոլվացման ծառայությունից, իսկ համալիր տեխնիկական սպասարկման համար Shell Helix յուղման կետից։ Shell Café-ում յուրաքանչյուր կանգառ կդառնա հաճելի փորձառություն, որն առաջարկում է բարձրորակ սուրճ, թեյ, թարմ խմիչքներ և սնունդ։ Լցակայանի տարածքում գործում է նաև Shell Select խանութ-սրահը, որտեղ ներկայացված են համեղ խորտիկներ, քաղցրավենիք, ըմպելիքներ և տարատեսակ տնտեսական պարագաներ։