Լրահոս
Օրվա լրահոսը

«Վտանգը Սյունիքի մասով կամ Նախիջևանի ուղղությամբ կա»․ Իշխան Սաղաթելյան

Հունիս 16,2025 17:20

«Մենք անընդհատ կապի մեջ ենք Իրանի մեր ընկերների, մեր կառույցի ներկայացուցիչների հետ, պարբերաբար տեղեկություններ ստանում ենք։ Երեկ ռմբակոծության հետևանքով վնասվել էր «Ալիք» օրաթերթի շենքը։ Վստահեցնում եմ, որ մեծ խուճապ կամ արտագաղթի տրամադրություն առնվազն այս պահին չկա»,- ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Միևնույն ժամանակ փաստեց՝ բնականաբար, երկիրը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, ունենք մեծ թվով հայրենակիցներ, ազգային կառույցներ, և կա շատ մեծ մտահոգություն․ «Կա ոչ միայն Իրանում գտնվող մեր հայրենակիցների համար մտահոգություն, այլև նրա համար, որ մեր բարեկամ երկրում տեղի են ունենում լայնածավալ ռազմական գործողություններ։ Այս իմաստով կա մեծ մտահոգություն ՀՀ անվտանգության իմաստով»։

 

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ այս իրավիճակից կարող է օգտվել Ադրբեջանը․ «Տարբեր վերլուծություններով կանխատեսվում էր այն, ինչ տեղի ունենում է։ Չգիտեմ՝ արդյոք այն աշխատանքը, որ անհրաժեշտ էր մեր սահմանների պաշտպանության համար՝ այս վտանգները նկատի ունենալով, այս իշխանությունները ձեռնարկե՞լ են և դրա ուղղությամբ համապատասխան աշխատանք արե՞լ են։ Այդ վտանգն առնվազն Սյունիքի մասով կամ Նախիջևանի ուղղությամբ կա»։

Հարցին՝ մտահոգություն ունեք, որ կարող է Ադրբեջանն օգտագործել այս իրավիճակը, Իշխան Սաղաթելյանն այսպես արձագանքեց․ «Այդ մտահոգությունն անշուշտ կա։ Մեծ մտահոգություն կա․ մեր բարեկամ ու դաշնակից Իրանը հնարավոր է ներքաշվի խոշոր կոնֆլիկտի մեջ, և դա ունի իր սպառնալիքները ՀՀ-ի հետ կապված, ինչը կբերի տարածաշրջանային անկայունության, իսկ դրանից չենք բացառում, որ կփորձի օգտվել Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ տարբեր պատրվակներով նոր ագրեսիա իրականացնելու համար»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30