Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները

Հունիս 16,2025 17:40

Իրազեկում վարքագծի կանոններ՝ ուժեղ քամու դեպքում

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները ⚠️

📌 Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝

▫️Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր 🌳
▫️ Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել 🧱

Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝

Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում 🏃‍♂️

🚶 Եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝

▫️Հեռու մնացե՛ք էլեկտրասյուներից և լուսային սյուներից ⚡️
▫️Զգուշացե՛ք քամու հնարավոր կողմից թռչող առարկաներից

Եթե տանն եք՝

▫️Ստուգե՛ք պատուհաններն ու դռները՝ համոզվելու համար, որ ամրացված են 🔐
▫️Վնասված կամ բաց պատուհանները նախապես փակե՛ք կամ ամրացրե՛ք
▫️Մի՛ թողեք բաց տարածքներում ծանր առարկաներ (շինանյութ, թիթեղներ, կահույք) ⚠️

Վերցրե՛ք անհրաժեշտ փաստաթղթեր և լիցքավորիչներ՝

Քամու դեպքում հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ 🔌

Հիշե՛ք՝ իրավիճակի բարդացման դեպքում կարևոր է ունենալ փաստաթղթերն ու լիովին լիցքավորված հեռախոս 🔋

Եթե ավտոմեքենայում եք՝

▫️Նվազեցրե՛ք արագությունը և կանգ առեք անվտանգ վայրում 🚘
▫️Մի՛ կայանեք ծառերի կամ բարձրահարկ շենքերի տակ 🏢
▫️Պահե՛ք պատուհաններն ու դռները փակ՝ փոշուց և թռչող առարկաներից պաշտպանվելու համար 🪟
▫️Մի՛ շարժվեք, եթե դա վտանգավոր է (ցածր տեսանելիություն, ընկած առարկաներ) 🛑
▫️Մի՛ դուրս եկեք մեքենայից, եթե չեք համոզվել տարածքի անվտանգության մեջ 🚷

📞 Արտակարգ դեպքի դեպքում զանգահարե՛ք 911

✅ Հարգելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք՝ ուժեղ քամու հետևանքները հնարավոր է նվազեցնել միայն պատշաճ նախապատրաստությամբ և անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30