Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնում է իր կիրթ գործընկերոջից նոր հրահանգներ ստանալու»․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպման մասին

Հունիս 16,2025 17:52

«Այցի մանրամասները դեռ գաղտնի են պահվում, այդ թվում՝ օրակարգը։ Բայց մի բան ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները հստակ ուղղորդվում են Թուրքիայի կողմից և հետևողականորեն կատարում նրանց պահանջները»,-հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի՝ Թուրքիա հնարավոր այցը և հանդիպումը Էրդողանի հետ, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ  այսպես պատասխանեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ «այս իշխանությունների դենացիոնալիզացիայի ծրագիրը, որ սկսել են հայկական ինքնության դեմ պայքարի, արվում է ուղիղ թշնամի երկրների թելադրանքով, և արդեն բացահայտ է, չեն էլ թաքցնում»․ «Սա բերելու է նոր պայմանավորվածության։ Հավանաբար գնում է նոր հրահանգներ ստանալու։ Էրդողան-Փաշինյան ցանկացած հանդիպումից լավ արդյունքներ սպասել չի կարելի։ Գնում է իր կիրթ գործընկերոջից նոր հրահանգներ ստանալու։ Այս ամենն ուրիշ բացատրություն չունի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30