Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք զգալի ներդրում ունեն ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական միջավայրի զարգացման գործում

Հունիս 16,2025 19:44

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները: Հատուկ շեշտել է անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, իրավապահ մարմինների կողմից կիրառվող ուժի համաչափության, նրանց համար կազմակերպվող վերապատրաստումների, քրեակատարողական համակարգում բարեփոխումների կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք զգալի ներդրում ունեն ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական միջավայրի զարգացման գործում։

Իր հերթին Զաքարի Բարթերը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման համար։

 

Զրուցակիցները նախանշել են համագործակցության հետագա ուղղություններ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30