Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանի ու Իրաքի միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծում ներկայացված հայկական կողմի առաջարկները

Հունիս 16,2025 22:25

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում կայացավ հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, պատվիրակության ղեկավար Ալի Աբդուլկարեմ Ութավիի միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվել են՝

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծում ներկայացված հայկական կողմի առաջարկները, ինչպես նաև առաջիկայում դրա ստորագրման նպատակահարմարությունը։

Ոլորտում առկա խնդիրները, մասնավորապես՝ մուտքի արտոնագրերի ընթացակարգերի պարզեցման և ուղիղ չվերթների ապահովման անհրաժեշտությունը։

Երկու երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացման և համատեղ մարքեթինգային միջոցառումների կազմակերպման հնարավորությունները։

Երկու երկրների զբոսաշրջային գործակալությունների միջև առցանց ձևաչափով վեբինարի անցկացման հնարավորությունը։

Ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա հնարավորությունները։

 

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30