Լեմկինի ինստիտուտը դատապարտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սոցիալական ցանցերում արված գրառումը, որում Իրանի քաղաքացիներին կոչ է արվում «անհապաղ լքել Թեհրանը»։ Սոցցանցերում ահաբեկչական սպառնալիքներ տարածելը պետության ղեկավարին անհարիր վարքագիծ է։ Նախագահ Թրամփը պետք է ամաչի ցեղասպան և մանր բռնապետ Բենիամին Նեթանյահուի՝ Իսրայելի վարչապետի քութիկը լինելու և նախկին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի նվաստացուցիչ հետքերով գնալու համար։
Մենք կոչ ենք անում նախագահ Թրամփին անհապաղ լիցքաթափել իրավիճակը՝ Իսրայելի վարչապետին հետ քաշելով այս ագրեսիվ պատերազմից և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամուր և իսկապես անկախ արտաքին քաղաքականություն վարելով։ Ամերիկյան ժողովուրդը չի շահում Իսրայելի ցեղասպանությունից և էքսպանսիոնիզմից։ Իսրայելի հետ ԱՄՆ նախագահը աշխարհը, այդ թվում՝ ամերիկյան ժողովրդին, դարձնում է պակաս անվտանգ։