Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն պահանջում է պատժել թուրք լրագրողներին, որ Ադրբեջանին մեղադրել են Իսրայելին օգնելու մեջ

Հունիս 17,2025 10:18

Ադրբեջանի պետական լրատվամիջոցները զայրույթով արձագանքել են Թուրքիայում հրապարակված այն հոդվածներին, որոնք մեղադրում են Բաքվին Իսրայելին օգնելու մեջ՝ Իրանի դեմ գործողություններում։ Ադրբեջանը, որը համարվում է Իսրայելի ամենամոտ դաշնակիցներից մեկը, կոչ է արել «եղբայրական Թուրքիայի» իշխանություններին պատժել այդ լրագրողներին։

Թուրքական մամուլում հնչած մեղադրանքները հարուցել են սուր արձագանք Բաքվում։ Պետական մամուլը նման հրապարակումներն անվանել է «դավաճանություն»՝ ընդգծելով, թե «դա նման է հայերի հետ համագործակցությանը»։

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելի հաղորդմամբ՝ սա վկայում է այն լարվածության մասին, որ առկա է Ադրբեջանի և Թուրքիայի մեդիա-շրջանակների միջև՝ հատկապես մերձավորարևելյան տարածաշրջանային հակասությունների ֆոնին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30