Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Արդյո՞ք գրողը պետք է զբաղվի քաղաքականությամբ։ Ադրբեջանի՝ այս օրերի գրական-քաղաքական պոլեմիկան
Մաս 1 / Ներածություն
🔷 Այս շարքը նվիրված է Ադրբեջանում այս օրերին ծավալվող մի քննարկում-բանավեճի, որի մեջ ներգրավված են երեք երիտասարդ գրողներ՝ Օրխան Սաֆֆարին, Սամադ Շըխըն և Յուսիֆ Բիդենը։
Կարդացեք նաև
🔷 Առաջինի գրվածքներին առանձնապես ծանոթ չեմ, կարդացել եմ միայն մեկ-երկու էսսե, մյուս երկուսի գրվածքներին և հայ-ադրբեջանական հակամարտության հանդեպ նրանց մոտեցումներին ծանոթ եմ ի մոտո։ Խաղաղ համակեցության կողմնակից այն քիչ երիտասարդ մտավորականներից են, որոնք բարեբախտաբար չեն հայտնվել բանտում։
🔷 Քննարկում-բանավեճի կենտրոնական թեման քաղաքական գործընթացներում մտավորականների, կամ ավելի ճիշտ հենց գրողների մասնակցության թեման է, և այս բանավեճում որպես ընդդիմադիր քաղաքական ճամբարի ներկայացուցիչ՝ հանդես է գալիս Ժողովրդական ուժերի ազգային դաշինքի առաջնորդ, 2013թ. նախագահական ընտրությունների հիմնական թեկնածու Ջամիլ Հասանլին՝ իր մեկ մեկնաբանությամբ։
🔷Կարելի է ասել քննարկման անհրաժեշտությունը առաջացել է և վերածվել բանավեճի Ջամիլ Հասանլիի հենց այդ մեկնաբանության պատճառով։
Շարքի կառուցվածքը
Այս շարքում ներառված է 4 գրվածք և մեկ ծավալուն մեկնաբանություն, որոնք հրապարակվել են հետևյալ հաջորդականությամբ՝
1️⃣ Օրխան Սաֆֆարի / Ինչո՞ւ գրողը չի կարող լինել ընդդիմադիր (հրապարակվել է ապրիլի 14-ին):
2️⃣ Ջամիլ Հասանլի / սոցցանցային մեկնաբանությունը, որտեղ ընդդիմադիր քաղաքական գործիչը հակադարձում է Օրխան Սաֆֆարիին (մեկնաբանությունն արվել է նույն օրը՝ ապրիլի 14-ին):
3️⃣ Օրխան Սաֆֆարի / Ադրբեջանի՝ գիրք չկարդացող ընդդիմությունը …, որը պատասխանում է Ջամիլ Հասանլիի մեկնաբանությանը (հրապարակվել է հունիսի 11-ին):
4️⃣ Սամադ Շըխը / Գիրքը դարակում է փոշոտվում, մարդը՝ պատմության մեջ, որը գրվել է որպես պատասխան Ջամիլ Հասանլիի մեկնաբանության և որպես շարունակություն Օրխան Սաֆֆարիի վերսկսած թեմայի (հրապարակվել է հունիսի 13-ին):
5️⃣ Յուսիֆ Բիդան / Ընդդիմության աջակցությունից դժգոհները, որը գրվել է որպես պատասխան Սամադ Շըխըի էսսեի (հրապարակվել է հունիսի 15-ին):
🔷Այս նույն հերթականությամբ են հրապարակվելու Ադրբեջանի երիտասարդ գրողների՝ թվարկված բոլոր էսսեների և Ջամիլ Հասանլիի մեկնաբանության հայերեն թարգմանություններն այս ալիքում՝ հատուկ Caspian Frontiers-ի ընթերցողների համար։
Շարունակելի։