«Հարցս վերաբերում է բյուջեից 2024-ին վերադարձած, բայց 2025-ին դեռ չգնացած գումարի մասին։ Լոռու մարզում 54 միլիոն դրամ չի իրացվել աղետի գոտու ընտանիքներին բնակարանային ապահովման ծրագրով, արդյունքում 54 միլիոնը հետ է գնացել, բայց դեռ չի վերադարձել»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նա փաստեց՝ ընտանիքներին ստիպել են, որ տնակները քանդեն, որ հետո միայն իրավունք ստանան էդ ցանկում հաշվառվել ու բնակարան ստանալ․ «Մարդիկ քանդել են իրենց տնակները, անցել վարձով բնակության, ժամանակին չեն կարողացել այս պահանջներով բնակարան գտնել, տարուց ավել է այս մարդիկ վարձով են ապրում, պարզ չէ՝ արդյոք այդ գումարները հե՞տ են գալու, հնարավորություն ստանալո՞ւ են գնման վկայագրերը իրացնել»։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանեց՝ այդ առանձին դեպքի մասին տեղեկություն չունի և հղում կատարեց ՀՀ Քաղաքաշինության կոմիտեին․ «Որևէ պարտավորություն չկա, որ ստանձնել ու չենք կատարել կամ չենք կատարում։ Եթե ինչ-որ պատճառով այդ գումարները պլանավորված չեն 2025-ի բյուջեում, ունենք պահուստային ֆոնդ, որը նման դեպքերի համար է նախատեսված»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ