Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը  

Հունիս 17,2025 13:34

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության անմիջական վերահսկողությամբ և աջակցությամբ: Մասնավորապես՝ որպես առաջնահերթություն շեշտվել է ֆիլմերի ժապավենների մաքրման և թվայնացման ապահովումը։

Այցի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը տեսասահիկով ներկայացրել է «Հայֆիլմի» վերագործարկման նախագիծը, որի նպատակը կինոարդյունաբերության զարգացման միջոցով ազգային ֆիլմի զարգացման նախադրյալների ստեղծումն է: Ըստ Դավիթ Բանուչյանի՝ ծրագրի առաջնային նպատակներից է նաև ոլորտում ֆինանսական ակտիվ հոսքերի ապահովումը և ներդրումային նախագծերի իրականացումը։ Առանձնակի կարևորվել է մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունավետ ձևաչափերի սահմանումը՝ հատկապես կինոարտադրությամբ հետաքրքրված երկրների հետ համագործակցությամբ:

Նախարարն ընդգծել է, որ անելիքները շատ են, ուստի անհրաժեշտ է սահմանել ժամանակացույց և փուլ առ փուլ պլանավորել աշխատանքները։

Հանդիպման ավարտին նախարարի կողմից տրվել են հանձնարարականներ՝  ամբողջական ծրագիր կազմելու և այն իրականացնելու վերաբերյալ։

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30