Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղը կա, դպրոցի շենքը կա, բայց այնտեղ երեխաները դաս չեն անում․ Ձեր պաշտոնավարման տարիներին ՀՀ-ում քանի՞ դպրոց է փակվել»․ Արթուր Խաչատրյանը՝ Ժաննա Անդրեասյանին

Հունիս 17,2025 14:03

«Ուզում եմ հասկանալ՝ Ձեր պաշտոնավարման տարիներին ՀՀ-ում քանի՞ դպրոց է փակվել։ Դուք ասում եք՝ ՀՀ-ում դպրոց չի փակվել։ Ես ուզում եմ հստակ ասել՝ կա գյուղ, կա դպրոց, շենք, որտեղ երեխաները դաս են անում, հիմա գյուղը կա, շենքը կա, բայց այնտեղ երեխաները դաս չեն անում կամ չեն անելու։ Օրինակ՝ Շիրակի մարզի Հողմիկ գյուղի դպրոցի շենքում երեխաները դաս չեն անելու, իրենց տեղափոխելու են 20 կմ հեռու՝ Բյուրակն, և կես ժամ մեկ ուղղությամբ գնալն է»,- ԱԺ նիստի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին այսպիսի հարց տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ այդպիսի քանի՞ շենք է դադարել ըստ նպատակահարմարության օգտագործվել։ Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց՝ մենք դպրոցներ չենք փակում, մենք կառուցում ենք նոր դպրոցներ մեր երեխաների համար, որոնք տարիներ շարունակ զրկված են եղել նորմալ կրթության հնարավորությունից․ «Պետությունը կարող եք տեսնել՝ ինչքան ծախս է այսօր անում, որ այդ գյուղերում երեխաները կրթություն ստանան։ Սա յուրաքանչյուր ընտանիքի ընտրության հարցն է, յուրաքանչյուր քաղաքացու, թե որ դպրոցն իրենց երեխային տանեն։ Առաջարկում եմ մեր բարեփոխումների բնույթը չխեղաթյուրել։ Ձեր նշած դպրոցում սեպտեմբերից Ձեր նկարագրածը տեղի չի ունենալու»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30