Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

Թրամփի վարչակազմը հիասթափված է, քանի որ հույս ուներ, թե Իրանը կհամաձայնի սեփական զինաթափմանը. Ձյունիկ Աղաջանյան

Հունիս 17,2025 15:18

«Սա դեռ մեծ պատերազմը չէ, նախերգանքն է… Իրանի դեմ Իսրայելի գործողությունների ցանկությունը նորություն չէ, հստակ քայլեր են իրականացվել, այս մեծ «ապուրի» բաղկացուցիչ մասը եղել է նաեւ Արցախը, որը նվիրաբերվել է Ադրբեջանին ծրագրի իրականացման շրջանակներում»,-«Հայելի» ակումբում նշեց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Պիտի հաշվի առնենք, որ Սիրիայում իրենց հաջողություններից հետո, խոսքը Թուրքիայի կողմից սնուցվող, պատրաստված ահաբեկիչների՝ իշխանության զավթումից հետո Սիրիան Իրանի հետ համագործակցությունից բացարձակապես անջատելու մասին է, բարենպաստ պայմաններ էին ստեղծում Իրանի դեմ գործողությունների, եւ դրանք շատ ավելի վաղ տեղի կունենային, եթե չլինեին Միացյալ Նահանգներում ընտրությունները եւ Թրամփի իշխանության գալը:

Թրամփի իշխանության գալը որոշակիորեն հետաձգել էր այդ ծրագրերը: Եթե հիշում եք անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի նախագահը մեծ հոխորտանքով էր խոսում նաեւ մեր հանդեպ գործողությունների մասին, ինչը թելադրված էր այս նոր ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով եւ Մերձավոր Արեւելքում ուժերի վերաբաշխումով, եւ իրենց կարծիքով՝ Իրանին բավականին նեղ իրավիճակի մեջ դնելու հանգամանքով:

Թրամփի վարչակարգի առաջին շրջանի գործողությունները որոշակիորեն կասեցրին այդ ծրագրերը, ինչը նախատեսում էր անել նաեւ մարտ ամսվա ընթացքում եւ չմոռանանք, որ Թրամփը ձերբազատվեց իր ազգային անվտանգության խորհրդականից: Եվ ըստ տարածված լուրերի՝ նա ընդհատակյա բանակցությունների մեջ էր Նեթանյահուի եւ նրա ադմինիստրացիայի հետ՝ Իրանի դեմ ուժային գործողություններ իրականացնելու առումով: Հիշենք, որ ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը սուր են արտահայտվել եւ մշտապես խոսել են ուժային միջոցներով հարցի լուծման օգտին»,-հավելեց Ձյունիկ Աղաջանյանը:

Նրա ձեւակերպմամբ, «Թրամփի վարչակազմը հույս ուներ, որ վերջնագրային լեզվով Իրանի հետ խոսելու եւ պահանջելու դեպքում, Իրանը կհամաձայնի սեփական զինաթափմանը, սակայն Իրանի պատասխանից վարչակազմը եւ Թրամփը հիասթափվել են: Այժմ վարչակազմում առկա երկու թեեւերի՝ բազեների եւ աղավնիների պարագայում, այս անգամ կշեռքի նժարին ծանրացել է ավել բազեների գործոնը; Կարծում եմ՝ Թրամփը չի խոչընդոտում նրանց գործունեությանը՝ հույս ունենալով, որ ուժի սպառնալիքով ստացված հաջողությունները հետո կկարողանա օգտագործել իբրեւ բանակցային գործընթացում ձեռք բերված նվաճումներ եւ կվաճառի սեփական ժողովրդին եւ աշխարհին»:

Ձյունիկ Աղաջանյանն ընդգծում է, որ այս խաղը բացահայտ է դարձել եւ Իրանի, եւ մյուսների համար. «Ամերիկյան եւ բրիտանական աջակցությամբ իսրայելական այս ծրագրի առաջին ձախողումներն արդեն իսկ ակնհայտ են, որովհետեւ նրանք նախատեսում էին բլիցկրիգի նման մի բան, ինչը իրականություն չդարձավ: Մենք դեռ կտեսնենք սրացման ինչ-ինչ քայլեր, որովհետեւ իսրայելական կողմը, Նեթանյահուի դեմքով չի կարող ընդունել, որ իր ծրագիրը ձախողել է:

Բնականաբար իրանական կողմում էլ կան որոշակի բարդություններ՝ կախված ներքին անվտանգային համակարգի անսասանության եւ այնտեղ ներթափանցած գործակալական երեւույթների հետ: Կարծում եմ, Իրանը աստիճանաբար՝ մի կողմից այս հարձակումներին հակազդելու, մյուս կողմից Իսրայելին պատասխանելու, ներսում այդ բջիջները չեզոքացնելու գործընթացին զուգահեռ՝ առաջ է գնում: Ես ենթադրում եմ, որ մինչեւ շաբաթավերջ ավելի հստակ կդառնա, թե իրավիճակը որ ուղղությամբ թեքվում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30