«Իմ բերած սուբվենցիոն ծրագրերի ձախողման հետ կապված կասկածի տակ դրվեցին իմ նշած թվերը։ Էդ թվերը մեր տնից չէի բերել, ձեր կառավարության որոշումից էի հանել։ Եթե ասում եք՝ սուտ է, ուրեմն կառավարության որոշումն է սուտ»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
Նա ահազանգեց՝ Գեղարքունիքի մասով 4 միլիարդ ծրագրային արժեքով ծրագիր ձախողվել է։ Փաստեց՝ ընդհանուր 39 միլիարդ 503 միլիոն դրամի ծրագրեր տեղափոխվել են 2025-ի դեկտեմբեր և հարցրեց՝ արդյոք այս չիրականացված ծրագրերը, որ տեղափոխել եք 2025-ի դեկտեմբեր, այդ ծրագրերը դեկտեմբերին ամբողջական կատարվելո՞ւ են, թե՞ ոչ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Նայած՝ ինչ նկատի ունեք, երբ ասում եք ձախողում։ Աշխատանքների մեծ մասը՝ կախված օրացուցային գրաֆիկից, հաճախ տեղափոխվում են մյուս տարի և իրականացվում հաջորդ տարվա ընթացքում։ Ծավալից կախված՝ հնարավոր է իրականացվեն ոչ թե երկու, այլ երեք տարվա ընթացքում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ