Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

Նպատակը ազգային շահեր հետապնդող միակ կառույցի թուլացումն ու ջլատումն է, որը կարող է ազգային դիմադրողականության դրսեւորման առաջնորդություն ստանձնել. Ձյունիկ Աղաջանյան

Հունիս 17,2025 15:49

«Այս պահին Թուրքիայից դեպի Ադրբեջան բեռների հսկայական տեղափոխում է իրականացվում: Իրանի՝ թուլացումն ակնհայտ դառնալու դեպքում մենք գործ ենք ունենալու մեր սահմանների վրա հարձակման, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու եւ Ադրբեջանի կողմից Իրանի դեմ հյուսիսից հարձակման գործընթացին, նաեւ Թուրքիայից համապատասխանաբար դեպի Ատրպատական գործողությունների իրականացմանը, Ատրպատականի հատվածում ազերիների շրջանում բուն դրած գործակալական ցանցի միջոցով ընդվզումներով անջատողական պրոցեսների իրականացմանը»,-«Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Նաեւ դրանով է պայմանավորված մեր իշխանության ղեկին նստած անձի այցը Թուրքիա՝ ստանալու համապատասխան հրահանգները եւ ինչ-ինչ խոստումներ, որ մեր զինվորականությունը համարժեք պատասխան չի տա, ինչը տեսանք թե Արցախյան 44-օրյա պատերազմի, թե Ջերմուկի դեպքերի ժամանակ: Այսինքն՝ կազմակերպված պարտության դիմաց իրենց փոխարենը բլիթներ տալու խոստումներ կլինեն՝ սահման բացելու կամ այլնի տեսքով»,-հավելեց Ձյունիկ Աղաջանյանը:

Նշեց, որ այս պահին Իրանը դեռ կարողանում է հակազդել այդ ծրագրի իրականացմանը, հատկապես, որ Թրամփը ցանկություն չունի ձախողվածների շարքում հանգրվանելու, մանավանդ սեպտեմբերին բյուջեի քննարկումներ ունի եւ այլ խնդիրներ՝ ԱՄՆ Կոնգրեսում:

Ասուլիսի ժամանակ Ձյունիկ Աղաջանյանը Վեհափառ Հայրապետին, առանձին հոգեւորականներին եւ Հայոց եկեղեցին թիրախավորելուն էլ անդրադարձավ: «Նպատակը հանրությունը պառակտելն է, ազգային շահեր հետապնդող միակ կառույցի թուլացումն ու ջլատումն է, որը կարող է ազգային դիմադրողականության դրսեւորման առաջնորդություն ստանձնել: Այս պարագայում ես ենթադրում եմ, որ նա փորձում է հարմար պատրվակ ու առիթ ստեղծել ներհանրային բախումների համար, որի պարագայում էլ իրավունք կվերապահի զորք կիրառելու, սահմաններից զորքը բերելու դեպի մայրաքաղաք, դրանով իսկ թուլացնելով սահմանները եւ փաստացիորեն կատարելով թուրքական պահանջները՝ հեշտությամբ հանձնելու համապատասխան տարածքները»,-ընդգծեց Ձյունիկ Աղաջանյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30