Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հեքիաթներ են պատմում Ադրբեջանում. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 17,2025 16:00

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ի՞նչ հեքիաթներ են պատմում Ադրբեջանում

Բահրամ Բաղիրզադեն, ըստ՝ Ադրբեջանի Հանրապետության Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի, հայտնի է որպես «Բաքվի տղաներ» զվարճանքի և հումորի ակումբի անդամ, ռեժիսոր, դերասան, հրապարակախոս և պատվավոր արվեստագետ: Բաղիրզադեն նաև ճանաչված է իր հրատարակած հեքիաթների համար: Նրա վերջին գործերից մեկը՝ «Իրևանը երեխաների համար», հրապարակվել է նրա ինստագրամյան էջում:

Բաղիրզադեի գրառման համաձայն, այն «պատմում է հին Իրևան քաղաքի՝ մեծ ադրբեջանական Իրևանի խանության նախկին մայրաքաղաքի հիմնադրման և զարգացման մասին: Դարեր շարունակ այս հողում ապրել են քաջ և աշխատասեր ադրբեջանցիներ: Նրանք մշակել են դաշտեր, կառուցել ամրոցներ, ուսումնասիրել գիտություններ և կառուցել մզկիթներ, ստեղծել արվեստի գործեր և կառուցել ճանապարհներ, կապել անհանգիստ գետերի ափերը կամուրջներով և պայքարել թշնամիների դեմ իրենց հողի ազատության համար: Իրևանը երեխաների համար գիրքը կարդալուց հետո երեխաները կիմանան ամենահետաքրքիր իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել այս ադրբեջանական խանությունում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30