ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր չէին ներկայացել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Փաստաբան Մեժլումյանը դատարանին գրավոր միջնորդություն էր ուղարկել՝ խնդրելով նիստը հետաձգել, Օհանյանի բացակայությունն էլ համարել հարգելի: Փաստաբանը հայտնել էր, որ Օհանյանի ոտքը պրոթեզավորված է, ինչի հետ կապված խնդիրներ են առաջացել ու Սեյրան Օհանյանն ունի այս պահին շարժունակության սահմանափակում ու չի կարող ներկայանալ նիստին:
Արամ Օրբելյանն էլ հայտնել էր, որ տեղեկություններ ունի՝ դատավարության որոշ մասնակիցներ չեն մասնակցելու նիստին, ինչը հիմք է նիստը հետաձգելու համար, այդ պատճառով խնդրել է դատական նիստին իր բացակայությունը համարել հարգելի:
Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ էր միջնորդություն ներկայացրել, բայց խնդրեց դատարանին նիստն անցկացնել դռնփակ՝ հայտնելով, որ իրենք կպատճառաբանեն՝ ինչու պետք է դռնփակ նիստում քննարկվի միջնորդությունը: Դատարանը բավարարեց փաստաբանի այս միջնորդությունը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ