Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել Իրանի հետ կապված վայրերից, այդ թվում՝ Երևանում Իրանի դեսպանատնից, Սյունիքում Իրանի հյուպատոսությունից, Կապույտ մզկիթից

Հունիս 17,2025 17:29

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է զգուշություն ցուցաբերել՝ իսրայելա-իրանական հակամարտության ֆոնին:

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերից, այդ թվում՝ Երևանում Իրանի դեսպանատնից, Սյունիքում Իրանի հյուպատոսությունից, Իրանի առևտրի կենտրոնից և Կապույտ մզկիթից։

«Նկատի ունեցեք, որ դեպի Հայաստան և Հայաստանից մեկնող որոշ չվերթներ օգտագործում են Իրանի օդային տարածքը։ Այս չվերթները կարող են չեղարկվել, ուշանալ կամ շեղվել։ Կապվեք ձեր ավիաընկերության հետ, եթե ձեր չվերթը ենթարկվել է փոփոխության», – հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել ցույցերից և մեծ հավաքույթներից, խորհուրդ է տալիս հետևել տեղական լրատվամիջոցների հրապարակումներին և տեղական իշխանությունների հրահանգներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30