ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ալեն Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի։
«Ռոբերտ Քոչարյանի՝ ինձ դատի տալու մասով շատ ուրախ եմ։ Եթե իմանայի, որ դատի է տալու, նույնիսկ պատրաստ էի ես պետական տուրքը վճարել։ Բայց հիմա դիմել է, 9 մլն դրամ փող է ուզում ինձանից։ Վստահ եմ, որ 200 մլն դոլարին էդ 9 մլն-ը, ճիշտ է, բան չի փոխելու, բայց էլի տենց բան է»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Ես չեմ կարծում, որ ինքն այդ դատը հաղթելու է։ Ես որքան հասկանում եմ՝ պետք է ապացուցեմ իմ ասածները, որ ես իմ գնահատականները տվել եմ, հա՞։ Այսինքն՝ էն, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի համար, Պողոս Պողոսյանի սպանության մեջ, դրանք ես պետք է ապացուցե՞մ։ Կարծում եմ՝ ինքը պետք է գա ապացուցի, որ ինքը մարդասպան չէ, թալանչի չէ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ