Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնվազն պետք է հայ ժողովուրդն ունենա նոր կաթողիկոս՝ ինչ-որ չափանիշների համապատասխանող»․ Ալեն Սիմոնյան

Հունիս 17,2025 17:41

«Ես մի հռետորական հարց ունեմ ձեզ՝ արդյոք դուք սենց համարձակ ու խելացի լրագրողներով երբեւիցե հարցրե՞լ եք կաթողիկոսին կամ որեւիցե սրբազանի՝ այնուամենայնիվ երեխա ունի՞, թե չունի՞։ Գնում եք, հարցնում եք, ձեզ լապշա են կախում, ասում են՝ էդ էն հարցերն են, որոնք չեն տրվում ու սկսում են կոսմոսից խոսել։ Հիմա սենց լրատվական դաշտի լավերով, համառներով կարո՞ղ եք բերել եւ մեր հանրությանը ներկայացնել այդ ինֆորմացիան։ Ինձ պետք չէ, ես գիտեմ, որ ունի»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ 2018 թվականից սկսած այդ խնդիրը միշտ եղել է, եւ իշխանությունը փորձել է այդ խնդրին չանդրադառնալ։ «Բայց այն ամենը, ինչ կատարվում է հիմա, առնվազն պետք է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդն ունենան նոր կաթողիկոս՝ ինչ-որ չափանիշների համապատասխանող։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում չի ընտրվելու այդ կաթողիկոսը, նոր կաթողիկոսի չափանիշների մասին գրված է հենց իրենց կանոնակարգերում։ Իրենց ընկալումն իրենք ներշնչել են ձեզ ու մեր որոշ քաղաքացիներին, որ Եկեղեցին իրենց դուքյանն է, որ Եկեղեցում իրենք կարող են անել ինչ ուզում են։ Յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար տհաճ է, որ մտնում ես մի տեղ, որտեղից քեզնից փող են մուրում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը նաեւ հորդորեց լրագրողներին՝ իր անձնական կյանքի մասին չխոսել։ «Ես կուսակրոն չեմ, իմ անձնական կյանքը որեւիցե մեկին չի վերաբերում։ Չի կարելի քննարկել՝ ով ումից է երեխա ունեցել, եթե ինքը կուսակրոն չէ, որ լրագրողն ում հետ է քնում, ումից է փող վերցնում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30