Լրահոս
Օրվա լրահոսը

Օրակարգում են ոչ միայն արցախցիների իրավունքների պաշտպանության, այլ նաև Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հիմնախնդիրը. Լեռնիկ Հովհաննիսյան

Հունիս 17,2025 18:09

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի Թեմական խորհրդի ատենապետ, պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում անդրադարձել է խորհրդի գործունեությանը, Արցախի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքներին։

«Գրեթե մեկ տարի է, ինչ Արցախի թեմն ակտիվորեն սկսել է իր գործունեությունը։ Սկզբնական շրջանում, բնականաբար, դժվարություններ կային։ Ձեւավորվել է Թեմական խորհուրդ, որի անդամների ընտրությունն այնպես է կատարվել, որ մի մասը լինեն Հայաստանից դուրս և տարբեր երկրներում փորձեն գործել ի նպաստ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության»,- նշեց նա։

Ի՞նչ աշխատանք է տարվում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը միջազգային հարթակներում ներկայացնելու ուղղությամբ հարցին Լ․ Հովհաննիսյանը նշեց․

«Վեհափառ Հայրապետ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի աջակցությամբ, Սրբազան առաջնորդ Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանը եւ Թեմական խորհրդի անդամները հանդիպումներ են ունեցել միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների, նաև Երևանում՝ տարբեր դեսպանատներում, որտեղ բարձրաձայնել են արցախահայության իրավունքների պաշտպանության և մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Այսօր այդ հարցը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի եւ Կիլիկիո կաթողիկոսության օրակարգում է։ Հատկանշական է վերջերս Բեռնում կայացած Հայկական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանն ուղղված միջազգային համաժողը, որը նվիրված էր Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։

Արցախի թեմի Թեմական խորհրդի անդամները, Արցախի թեմը, ինչպես նաեւ ԱՀ ԱԺ կողմից ստեղծված Արցախի հարցերով հանձնախումբը, ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակներն ու հանձնախմբերը տարբեր երկներում նաեւ տարբեր միջազգային հարթակներում բարձրացնում են ոչ միայն արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը, այլ նաև մշակութային ժառանգության պաշտպանության հիմնախնդիրները»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30