Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Սամվել Կարապետյանի առանձնատանը

Հունիս 17,2025 18:18

ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ներխուժել են գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Երեւանում գտնվող առանձնատուն եւ խուզարկություն են իրականացնում։

Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Փաստաբանը նշեց, որ դեռ իրեն հայտնի չէ՝ ի՞նչ են փնտրում Սամվել Կարապետյանի բնակարանում։

Մանրամասները կտեղեկացնենք ավելի ուշ։

Հիշեցնենք, որ այսօր News.am-ի լրագրողի հետ զրույցում «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն ասել էր. «Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում սպառնացել էր, թե ակտիվացած բարեգործներին «Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30