Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց՝ դասական իմաստով Հայաստան չի լինի»․ Էդուարդ Շարմազանով

Հունիս 17,2025 18:40

«Չարիքի հեղափոխության վերջին փուլն է»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ զուգահեռներ տանելով ֆրանսիական հեղափոխության, յակոբինյան պայքարի հետ։ Լրագրողները հետաքրքրվել էին՝ ի՞նչ է մտածում քաղաքական գործիչը՝ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականներին ուղղված նոր գրառման մասին, որում անվանական եւ վիրավորական արտահայտություններ էր արել՝ հստակ պահանջներ ներկայացնելով։

Իր գնահատմամբ՝ այս կռվում կամ անկախության բերած Հայաստանը կմնա, կամ Նիկոլ Փաշինյանի «Էրմենիստանը»։

Թե իրանաիսրայելական պատերազմը ի՞նչ ընթացք կունենա, տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ կլինեն, բանախոսը չգիտե, բայց մեծ խնդիր է համարում, որ այս բարդ իրավիճակում ՀՀ ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Այս պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ բարերարներին է պատերազմ հայտարարում՝ էլ ավելի է խտացնում գույները ու ըստ Շարմազանովի, դրա մեղավորը բոլորս ենք։ Միաժամանակ, նա նկատում է, որ ելքի տարբերակ կա՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից․ «Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց՝ դասական իմաստով Հայաստան չի լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30