Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

Մանրէաբանական շեղումներ․ Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է

Հունիս 17,2025 18:45

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Ի մասնավորի․ «Չեչիլ» պանրի արտադրատեսակի նմուշը ՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, իսկ «Լոռի» պանիր արտադրատեսակի նմուշը՝  կաթնայուղի բաղադրության անհամապատասխանություն, ինչպես նաև  ԱՑԽՄ ցուցանիշով։

Կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը՝ տվյալ արտադրատեսկաների արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30