Լրահոս
Օրվա լրահոսը

29 տարի բանտում. Պետությունը պետք է ապահովի ցմահ ազատազրկված անձի պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքը

Հունիս 17,2025 19:44

Կամո Շալունցը 1996 թվականից կրում է ցմահ ազատազրկման պատիժ։ Ազատազրկման տարիների ընթացքում, չնայած պատշաճ վարքագծին, կատարված աշխատանքներին և դրական բնութագրերին, դատարանը մի քանի անգամ մերժել է նրա պատժից պայմանական վաղաժամկետ ազատման խնդրանքը։

Վերջին անգամ՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ին, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել էր Շալունցի ազատման միջնորդությունը՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ նրա կողմից հանցանք կատարելու հավանականությունը դեռևս բարձր է։ Մերժման պատճառների թվում նշվել էր նաև տուժողի իրավահաջորդի բացասական դիրքորոշումը։

Շալունցի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը բողոքարկել էր կայացված որոշումը Վերաքննիչ դատարան՝ նշելով, որ դատարանը անտեսել է Քրեական օրենսգրքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված չափանիշները։

Դատապարտյալը պատժի կրման 29 տարիների ընթացքում դրսևորել է բարեխիղճ վարքագիծ, անգամ մի քանի անգամ արժանացել խրախուսման։ Բացի այդ, Կ․Շալունցի վերասոցիալականացման համար բոլոր պայմանները առկա են։

Մի շարք պետական կառույցներ, այդ թվում քրեակատարողական հիմնարկն ու պրոբացիայի ծառայությունը, տրամադրել են դրական եզրակացություններ Կ․Շալունցի վարքի և վերասոցիալականացման վերաբերյալ, սակայն Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը իր որոշման մեջ դրանք պատշաճ չի գնահատել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի նախադեպային դիրքորոշումներին հակառակ, Շալունցի՝ հասարակություն վերադառնալու իրավունքը մերժվել էր առանց խորքային ու անհատական գնահատման։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել մերժման որոշումը և Կամո Շալունցին պայմանական վաղաժամկետ ազատել՝ սահմանելով փորձաշրջան։

Եթե անձը 29 տարի պատիժ է կրել, վաստակել է դրական բնութագրեր, աջակցել է այլ դատապարտյալների, և անգամ պետական կառույցներն են արձանագրել, որ նա ուղղվել է՝ ինչո՞ւ նրան չտալ հնարավորություն

վերադառնալու հասարակություն՝ վերահսկողության և պատասխանատվության պայմաններում։ Ի վերջո՝ վերասոցիալականացումը արդարադատության հիմնասյուներից է։ Ի վերջո՝ մարդը, ով մեղքը քավել է տարիներ շարունակ, չպետք է դառնա բանտում մոռացված թիվ։

Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է և Կամո Շալունցի գործը ուղարկվել է դատարան նոր քննության։

Այս որոշումը միայն մեկ մարդու ճակատագրի մասին չէ, այլ համակարգային մոտեցման ցուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային որոշումներով բազմիցս անդրադարձել է ցմահ ազատազրկվածների պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման իրավունքին` գտնելով, որ ազատազրկված անձի կենսաբանական մահը բանտում հանդիսանում է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, և այդ իրավունքի իրացումը պետք է լինի իրական։ Որպես կանոն, տարբեր առաջադեմ  երկրներում ցմահ դատապարտված անձի պատժի կրումից վաղաժամկետ ազատման իրավունքը իրացվում է ազատազրկումից 20 տարի անց։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30