Լրահոս
Օրվա լրահոսը

«Լևոն Տեր-Պետրոսյա′ն, Ձեր կյանքը Ձեզ համար թանկ էր, իսկ քաղաքացիներինը՝ ո՞չ»․ Անուշ Քլոյան

Հունիս 17,2025 19:55

«Ասում են՝ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին չի թողել ժողովրդին մենակ ու փակվել իր տանը, իրեն ստիպողաբար են բանտարկել։ Դա այդպես չէ, ինքը կարող էր դուրս գալ տնից և շարունակել  պայքարն ազատատենչ ժողովրդի հետ, եթե ցանկանար, եթե մի թղթի տակ ստորագրեր, որով հրաժարվում է իր անվտանգությունից»,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը։

Հիշեցնենք՝ Անուշ Քլոյանը մարտի 1-ին «Չերյոմուխա-7» տեսակի կրակված փամփուշտից -ին բեկորային վնասվածքի հետեւանքով առաջացած արյան մեծ կորստի պատճառով մահացած Գոռ Քլոյանի քույրն է։

Շարունակելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված քննադատությունը՝ Անուշ Քլոյանն ասաց․ «Բայց նա գերադասեց մնալ տանը, անտեր թողեց այդքան իրեն հավատացող, մեծ վստահությամբ լցված ժողովրդին։ Իր անվտանգությունն իր համար ավելի թանկ էր, քան մի ամբողջ ազգի, որը պայքարում էր իր անվտանգության համար։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ձեր կյանքը Ձեզ համար թանկ էր, իսկ քաղաքացիներինը՝ ո՞չ։ Ձեր խիղճը չի տանջո՞ւմ անմեղ տասը զոհերի համար, որոնք իրենց կյանից զրկվեցին հանուն այդ պայքարի։ Հարց՝ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը գիտե՞ր,  թե ինչ աղետ է թափվելու պետության ու ժողովրդի գլխին, ինչ է ծրագրել Ռոբերտ Քոչարյանը, դրա համար փակվե՞ց իր սև տանը»։

Անուշ Քլոյանի համար Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկությունները տարօրինակ են։ Դիմելով առաջին նախագահին՝ ասաց․ «Վերջապես դուք պայքարում էիք այդ մարդկանց դեմ, Սերժին ու Քոչարյանին անվանում էիք երկու գլխանի դև, և հիմա դևերի հետ դավե՞ր եք նյութում մեր պետության դեմ»։

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30