Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակի խճուղում լրագրողին հարվածելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունիս 17,2025 20:55

Աշտարակի խճուղում լրագրողի և ոստիկանի միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերի՝ ԶԼՄ-ներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկություններն ուսումնասիրելու արդյունքում ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված՝ ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշտարակի խճուղում ակցիայի ընթացքում կարմիրբերետավորներից մեկը հարվածել էր լրագրողին, որը փորձում էր հետաքրքրվել, թե ինչու են մարդկանց ուժ գործադրելով բերման ենթարկում։

Բռնություն կիրառելու համար ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ բռնություն կիրառած ոստիկանն ազատվել էր ծառայությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30