Լրահոս
Օրվա լրահոսը

«Յոթ տարում տենց էլ իրավապահ համակարգը սրա-նրա քսի տալուց զատ ուրիշ բան չհասկացավ։ Չհասկացավ, մասնավորապես, թե ինչի համար ա պետությունը, դրա ղեկավարը». Սուրեն Սահակյան

Հունիս 17,2025 22:55

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը.

««Պետության համը» զգացնել տալու համար ազատ խոսքի իրավունքից օգտվողին ձերբակալելը հուշում ա, որ Փաշինյանի՝ ժողովրդավարության ու պետության մասին պատկերացումները մնացել են մանկությունից դեռահասություն անցման շրջանի պատկերացումներին համահունչ։

Յոթ տարում տենց էլ իրավապահ համակարգը սրա-նրա քսի տալուց զատ ուրիշ բան չհասկացավ։ Չհասկացավ, մասնավորապես, թե ինչի համար ա պետությունը, դրա ղեկավարը, հանրային համերաշխության ու ներսից պետության ամրության ապահովման մեջ ինչպիսին ա նրա դերը։ Ես էլ եմ ասում, որ իմ ձևերով էլ ես եմ ամեն ինչ անելու, որ նա պետության ղեկից շուտափույթ հեռացվի։ Մենք արժանի չենք նրան, ինչ մեզ հետ տեղի ա ունենում»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել