Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր դեմ պայքարի է դուրս եկել մեկը, ով իր կյանքում ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի տվել այս երկրին». Սեյրան Օհանյանը` Սամվել Կարապետյանին

Հունիս 17,2025 23:13

Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի Սամվել Սարգսի,

Կարդացի Ձեր հայրենանվեր խոսքը. «Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը հոշոտի մեր սրբությունները»։

Ես իմ աջակցությունն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, որն իր հաջողություններով ու նվիրումով միշտ եղել է Հայաստանի, Արցախի և Մայր Եկեղեցու կողքին։ Դուք ունեք հսկայական և արժանապատիվ ներդրում մեր երկրի պատմության մեջ։

Ձեր դեմ պայքարի է դուրս եկել մեկը, ով իր կյանքում ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի տվել այս երկրին, հանձնել է Արցախը, հեղինակազրկել է Հայաստանը և այժմ ձեռք է բարձրացրել սրբության սրբոց՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա։

Ակնհայտ է, որ սեփական ժողովրդին և եկեղեցուն դավաճանած բարոյազուրկ և սրբապիղծ իշխանությունը խուճապի է մատնված՝ գիտակցելով, որ որևէ տեղ կամ դեր չի ունենալու մեր երկրի ապագայում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30