Ճանաչված կոմպոզիտոր, ՌԴ եւ Ուկրաինայի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը տեսաուղերձ է հղել ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի, ում հայտարարությունը եւ ի պաշտպանություն եկեղեցու հանդես գալը զայրացրել էր Նիկոլ Փաշինյանին:
Կրուտոյը նշել է, թե ապշած է, որ խուզարկություններ են ընթանում իր ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի տանը միայն նրա համար, որ վերջինս աջակցել է իր եկեղեցուն և ժողովրդին:
«Այդ երբվանի՞ց է դա հանցագործություն դարձել։ Կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր տվել են այս հրամանը եւ ովքեր կատարել են այն, կանցնի մի որոշ ժամանակ, եւ կամաչեն դրա համար: Եվ քանի դեռ ուշ չէ՝ ուշքի եկեք, օգնեք եւ աջակցեք Սամվել Կարապետյանին։ Հուսով եմ, որ առողջ բանականությունը կհաղթի եւ սա կհամարվի որպես թյուրիմացություն»,- ասել է կոմպոզիտորը:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ