Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի թշնամական գործելակերպը և կոչ է անում ՌԴ-ում գործող բոլոր հայկական կազմակերպություններին չմնալ անտարբեր

Հունիս 17,2025 23:40

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը խստիվ դատապարտում է Նիկոլ Փաշինյանի և նրա ապազգային ռեժիմի հենարան ոստիկանության ապօրինի և անմարդկային գործողությունները՝ ընդդեմ ազգային բարերար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի։

Բանականության և բարոյականության բոլոր սահմանները հատած, հայ ազգի և ազգայինի հանդեպ անսահման ատելությամբ տառապող Փաշինյանը շարունակում է հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և բարերարների դեմ՝ թիրախավորելով ազգային ինստիտուտներն ու արժեքները։

Հայկական մշակույթի համար օտար և անհարիր բառապաշարով փորձ է արվում արժեզրկել հայկականի հետ կապված ամեն ինչ՝ տրորելով բոլոր կարմիր գծերը։

 

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30