Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահեցնում ենք՝ որքան էլ չարիքը փորձի քայքայել մեր միասնությունը, թուլացնել մեր ժողովրդին, քանդել պետության հիմքերը՝ նրան սպասում է միայն ու միայն ձախողում»

Հունիս 17,2025 23:50

Չարիքի իշխանությունը շարունակում է թիրախավորել մեր արժեքները, մեր եկեղեցին ու մեր ժողովուրդը։ Այն լավ է հասկանում, որ Հայաստանում այլևս հենարան չունի և մերժված է հանրության բոլոր շերտերի կողմից։ Բնական է՝ իր իշխանությունը երկարաձգելու, իր տերերի հանձնարարությունները կատարելու և ազգակործան գործն ավարտին հասցնելու համար չարիքը ստիպված է գնալ ծայրահեղ քայլերի։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նրա հարձակումն ու արժանապատիվ հայերի հետապնդումը դրա մեծագույն արտահայտությունն է: Այս պահին էլ չարիքի իշխանությունը փորձում է ձերբակալել հայտնի բարերար, մեր ժողովրդի արժանավոր զավակ Սամվել Կարապետյանին։

Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին և վստահեցնում՝ որքան էլ չարիքը փորձի քայքայել մեր միասնությունը, թուլացնել մեր ժողովրդին, քանդել պետության հիմքերը՝ միևնույն է նրան սպասում է միայն ու միայն ձախողում։ Համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը։

Մենք ամեն օր հիշեցրել ենք, որ հանուն Հայրենիքի և Պատվի այսօր լռելը վաղվա կործանումն է։ Հայաստան աշխարհի լիակատար ազատագրումը բոլորիս կոչումն է և մենք կիրագործենք դա՝ Աստծո կամքով և մեր ժողովրդի  պահանջով։

Աստված մեզ զորավիգ և ապավեն։

 

«Սրբազան Պայքար»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30