Լրահոս
Մեկ բրոնզե մեդալ
Օրվա լրահոսը

Նպատակն է կասկածի ու վտանգի մթնոլորտ ստեղծել Հայաստանում իրանական կառույցների շուրջ. Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն

Հունիս 18,2025 01:21

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, ի պատասխան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության, որը զգուշացնում էր ԱՄՆ քաղաքացիներին չմոտենալ Հայաստանում Իրանի կառավարությանը վերաբերող կառույցներին, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, Երևանի Կապույտ մզկիթին և Սյունիքի Իրանի հյուպատոսությանը, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

Հանուն Ամենակարող Աստծո

Հաշվի առնելով Երևանում ԱՄՆ դեսպանության 2025 թ. հունիսի 16-ի հայտարարությունը, որի որոշ կետեր առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետությանն ու Հայաստանում իրանական կառույցներին, սույնով տեղեկացնում ենք, որ նշված հայտարարությունը կասկած է առաջացնում և շարունակությունն է հանդիսանում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության հոգեբանական և լրատվական գործողությունների արշավի՝ ի աջակցություն Սիոնիստական ռեժիմի կողմից Իսլամական Հանրապետության տարածքի վրա անօրինական զինված հարձակմանը:

Դրանց նպատակը քարոզչությունն է կասկածի ու վտանգի մթնոլորտ ստեղծել Հայաստանում իրանական կառույցների շուրջ միաժամանակ հանդիսանալով հայ ժողովրդի և Իրանի Իսլամական Հանրապետության ու նրա կառույցների միջև եղբայրական, բարեկամական ու խոր հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունենալու փորձ:

Դատապարտելով ԱՄՆ դեսպանության այս մոլորեցնող և միջամտողական քայլը՝ հիշեցնում ենք, որ այն երկիրը, որի ներկայացուցչությունն է հանդիսանում այն, երկարամյա պատմություն ունի այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ։

Ցանկանում ենք հիշեցնել ԱՄՆ դեսպանությանը, որ նրա մոլորեցնող ու հնացած մեթոդները որևէ արժեք չեն ներկայացնում մեր բարեկամ և հարևան երկիր Հայաստանում։ Հայաստանի ժողովրդի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կապը անքակտելի է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30